Ժպիտ թե՞ Դիմակ …

Շատերն ինձ ճանաչում են որպես միշտ ուրախ, երջանիկ մարդ, բայց ամեն ինչ չէ, որ ես ցույց եմ տալիս, երբեմն ժպիտիս հետևում թաքնվում է թախիծ, խորը հիասթափություն և մութ անդունդ: Լայն ժպիտս կարծես լինի թախիծը թաքցնող վարագույր, որը շուրջ բոլորին ժպտում է և բուժում մարդկանց վերքերը, մոռանալով իր սեփական ցավի, խորը վերքերի մասին, սփոփում է սրտեր և քարոզում բոլորին լինել երջանիկ, բայց ավաղ ինքն այն չէ, միշտ ուրախ ու լայն ժպիտը չէ ինչ ցույց է տալիս …

Կյանքի բոլոր փուլերում պետք է ժպտալ, կամ կրել ժպիտ, ինչքան էլ դա դժվար թվա, քանի որ հենց այդ ժպիտն է ուժեղ դարձնում քեզ և մարդկանց դարձնում ավելի երջանիկ: Կգա օր, երբ քեզ կժպտան այն ժպիտով, որը կլցնի հոգիդ …

Միլենա Հարությունյան

Դատարկություն

Ես ինձ զգում եմ դատարկ: Դատարկ է հոգումս, սրտումս: Չունեմ մտքեր, չունեմ ցանկություն, չկա ոչինչ: Երբ անգամ փորձում եմ փորել հոգուս ամենահեռու հատվածներում և գտնել հույսի ինչ-որ մի շող, ոչինչ չի ստացվում միայն խորը, սև, մռայլ դատարկություն, ուրիշ ոչինչ…

Չգիտեմ ինչպես գտնել այս խնդրի լուծումը, ինչպես գտնել հույսի շողը, ինչպես լցնել հոգիս, սիրտս վառ ու պայծառ երանգներով: Իրականում այս խնդրի լուծումը գտնելն այդքան էլ հեշտ գործ չէ, պետք է գտնել երջանկության բանձևը, ձգտումը, երազանքը և շարժվել ըստ դրանց: Պետք է գտնել կայնքի նպատակը և սիրտդ, ոգիդ լցնել հույսով, հարազատ մարդկանցով և երջանկությամբ, միայն այդ ժամանակ դու քեզ կզգաս քո ողջ էությամբ, չես լինի թերի ու դատարկ …

Գուցե խնդիրն իմ մեջ է: Գուցե ես եմ աշխարհքն անգույն տեսնում ու փորձում եմ գտնել լուծված խնդրի մեկ այլ լուծում: Փորձում եմ ոչինչից ստանալ ամեն ինչ: Գուցե իսկապես այդպես է …

Միլենա Հարությունյան

Երեք գորտը

Մի անգամ ուսուցիչը հարցրեց աշակերտներին.
-Ճահիճում երեք գորտ էր նստած: Նրանցից մեկը որոշեց ցատկել ջուրը: Քանի գորտ մնաց ճահճում:
-Երեք — անվստահ ասաց նրանցից մեկը:
-Իհարկե,  երեք գորտ- ուսուցիչը ժպտաց:
-Քանի որ գորտը միյայն որոշեց ցատկել , բայյց այդ գործողության համար ոչինչ չձեռնարկեց: Երբեք մի խառնեք գործոծողությունը, ընդունած որոշման հետ: Երբեմն Ձեզ թվում է, որ դուք արդեն ցատկել եք, բայց  իրականում դուք առաջվա պես նստած եք ճահիճի մոտ:

Однажды Учитель спросил учеников:
– На бревне сидели три лягушки. Одна из них решила прыгнуть в воду. колько лягушек осталось на бревне?
– Три… – неуверенно ответил один из них.
– Конечно же, три лягушки, – улыбнулся Учитель. – Поскольку лягушка только решила прыгнуть, но не предприняла для этого никаких действий. Никогда не путайте действие с принятием решения. Иногда вам кажется, что вы уже прыгнули, но на самом деле вы по-прежнему сиէдите на бревне.

Բարև՛, կրթահամալիր

Մեր՝ նախկինում սահմանած «շրջանասկզբից» անցնում է երեք տարի, և համառորեն չենք փոխվում: Համալսարանում հաճախ կատակում եմ՝ տեսեք, կոշիկներս նոր են, և շարունակում եմ գովել ու գովել, և ոչ ոք չի արձագանքում, անգամ չի ժպտում: Հիշում եմ՝ կրթահամալիրում ես ու տիարը նոր կոշիկների մասին երկար զրուցում էինք, իրար հասկանում:

Լուցկիներով աղջիկը: Հանս Քրիստիան Անդերսեն

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները,
որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի: Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում:

Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:

Վերջապես աղջիկը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով: Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ: Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց:

Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը: Աղջիկը ևս մի լուցկի վառեց:  Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով: «Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»:

Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:

— Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին: Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:

Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:

— Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…

ԱԳԱՀԻ ՎԵՐՋԸ

Կար-չկար մի թագավոր: Նա երեք աղջիկ ուներ: Մեծ աղջիկները շատ գեղեցիկ էին,հաջողակ և սիրված հոր կողմից: Իսկ փոքրը չէր փայլում գեղեցկությամբ և գործերում էլ նրա բախտը չէր բերում: Հայրը նրան ուշադրություն չէր դարձնում : Եվ աղջիկն իրեն շատ միայնակ էր զգում: Եվ ահա մի անգամ աղջկան՝ուղարկեցին ջուր բերելու: Գնաց — գնաց և տեսավ մի գետակ: Որոշեց մի փոքր ջուր խմել: Հենց խմեց , իսկույն դարձավ գեղացիկ աղջիկ: Նա արագ գնաց տուն և ասաց.
-Նայեք-նայեք ես գեղեցիկ եմ:
Քույերը հարցրեցին թե այդ ինչպե՞ս եղավ: Եվ փոքրիկ քույրը ամեն բան պատմեց այնպես, ինչպես եղել էր: Նախանձ ու ագահ քույրերը արագ վազեցին դեպի գետը, երբ հասան ագահի պես սկսեցին խմել այդ ջիրցր, որ ավելի գեղեցկանան: Խմելուց հետո իրենցից գոհ վերադարձան տուն և երբ մտան ներս, հայրը շատ զարմացավ, որովհետև իր գեղեցկուհի աղջիկները վերածվել էին տգեղ վհուկների: Ահա դա էլ եղավ նրանց ագահության համար մեծ պատիժի:

Աշուն

Արևն է անցնում ,ցրտերն են սկսում

Շուն ն է մրսում ու դողում անկյունում

Ուր են կորել թռչունները քնքուշ

Նայելիս տերևներն են ցած ընկնում:

Արևն է անցնում ,ցրտերն են սկսում

Շուն ն է մրսում ու դողում անկյունում

Ուր են կորել թռչունները քնքուշ

Նայելիս տերևներն են ցած ընկնում:

 

Հեղինակ Սաթինե Տեր-պետրոսյան

Բարև՛, կրթահամալիր

Բարև՛ կրթահամալիր:
Մեր՝ նախկինում սահմանած «շրջանասկզբից» անցնում է երեք տարի, և համառորեն չենք փոխվում: Համալսարանում հաճախ կատակում եմ՝ տեսեք, կոշիկներս նոր են, և շարունակում եմ գովել ու գովել, և ոչ ոք չի արձագանքում, անգամ չի ժպտում: Հիշում եմ՝ կրթահամալիրում ես ու տիարը նոր կոշիկների մասին երկար զրուցում էինք, իրար հասկանում:
ԵՊՀ-ի դասախոսությունները, դասախոսներն ու նրանց որոնումները՝ կրթություն, գիտելիք Continue reading “Բարև՛, կրթահամալիր”

Ամանորյա հեքիաթ

Մի հանրահայտ լեգենդ վկայում է այն մասին, որ Լիբանանի գեղատեսիլ բնության գրկում աճել են երեք մայրիներ: Ինչպես բոլորին հայտնի է, մայրիները շատ դանդաղ են աճում, և մեր երեք ծառերը դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:

Նրանք տեսան, թե ինչպես Լիբանանի հողի վրա ոտք դրեցին Սողոմոն արքայի մարդիկ, տեսան, թե ինչպես ասորեստանցիների հետ կռվի ժամանակ այդ հողն արյունով ծածկվեց: Նրանք դեմ առ դեմ հանդիպեցին երկու ոխերիմ թշնամիներին` Եզեկիել և Եղիա մարգարեին: Նրանց օրոք է ստեղծվել այբուբենը, ծառերը հիացել են` տեսնելով իրենց կողքով անցնող քարավանները, որոնք բեռնված էին բազմագույն կտորներով: Եվ մի հիանալի օր ծառերը որոշեցին խոսել ապագայի Continue reading “Ամանորյա հեքիաթ”

Ամանորյա տոնածառ

Այսօր Ամանորի անբաժան մասն է կազմում եղևնին։ Դեռ հազարամյակներ առաջ աշխարհի շատ ժողովուրդներ ծառի ճյուղեր էին զարդարում տարբեր տոների ու ծիսակատարությունների ժամանակ։ Սակայն դրանք որևէ աղերս չունեն Նոր տարվա հետ։ Ամանորյա տոնածառի ծնունդը կապված է գերմանական հեղափոխության առաջնորդ Մարտին Լյութերի անվանհետ։ Համաձայն ավանդույթի՝ նա ճրագալույցի երեկոյան տուն գնալիս հոգնած նստում է ճամփեզրի եղևնու տակ և հիանում նրա գեղեցկությամբ։ Եղևնու ճյուղերի արանքից կայծկլտում էին գիշերային Continue reading “Ամանորյա տոնածառ”